Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ

 

Դուք ճանաչված և հմուտ վիրաբույժ եք, լավագույններից մեկը Ձեր ոլորտում: Միայն Շուքուրյան ազգանունն արդեն բավական է ներկայանալի լինելու համար, սակայն Դուք ունեք նաև մի շարք կոչումներ ու պաշտոններ, նախաձեռնողն եք միջազգային բազմաթիվ միջոցառումների: Ընթերցողին, անշուշտ, կհետաքրքրի Ձեր գիտական գործունեությունը ևս: Նշեք, խնդրեմ, Ձեր տիտղոսների ցանկը:

 

- ՀՀ ԱՆ և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան (ՔԿԱ), Երևանի պետական բժշկական համալսարանի ՔԿԱ ամբիոնի վարիչ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նույնանուն բաժանմունքի վարիչ, ՔԿԱ հայկական ասոցիացիայի նախագահ, գլխի և պարանոցի վիրաբուժության միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի նախագահ, ՔԿԱ միջազգային ընկերության ազգային մասնաճյուղի պատասխանատու, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ՀՀ նախագահի մրցանակակիր: 

 

Ձեր մասնագիտական հաջողությունների մասին խոսելով, չենք կարող շրջանցել Ձեր հոր` Կիմ Շուքուրյանի վաստակը, ում մինչ այսօր ակնածանքով են հիշում ոչ միայն նրա հիվանդները, այլև աշակերտները:

 

- Հպարտությամբ եմ ասում, որ ես էլ եմ նրա աշակերտը: Հայրս առաջինն էր Հայաստանում, որ 1957թ. կատարեց լսողությունը վերականգնող վիրահատություններ և այդ մեթոդը մինչև այսօր էլ կիրառվում է ու մենք այս գործում հետ չենք մնում աշխարհի առաջատար կենտրոններից: Նրա կողմից առաջարկվել են քրոնիկական տոնզիլիտի ախտորոշման և բուժման, կոկորդի նորագոյացությունների միջամտությունների, քթի և հարակից խոռոչների վիրահատության նոր մեթոդներ, որոնք այժմ էլ կիրառվում են: 1962-1990թթ. ղեկավարել է ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնը, հեղինակ էր մի շարք գիտական աշխատանքների, առաջինն էր, որ առաջարկեց քմային նշիկների քրոնիկական բորբոքման դեպքում սպիրտային լուծույթով բուժման եղանակը, որը կիրառվեց ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում: 

 

Ձեր բնագավառին վերաբերող մասնագիտական ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այսօր:

 

- Ներկայումս կատարելագործված և նորագույն շատ սարքավորումներ ունենք: Մենք առաջինն ենք օգտագործել ներդիտակները և° զննման, և° վիրահատության ժամանակ:

 

Այո, տեխնիկական սարքերի, գործիքների օգտագործումն արդի բժշկության համար պարտադիր են: Իսկ մասնագիտական փորձն ու հմտություննե՞րը...

 

- Անշուշտ, դրանք պարտադիր են, սարքավորումները պետք է ունենան օժանդակ դեր: Միայն սարքավորումների տվյալների վրա հիմնվելը քիչ է: Բուժումը համալիր մոտեցում է պահանջում: 

 

 

Դուք միայն վիրահատակա՞ն մեթոդի կողմնակից եք:

 

- Նախ և առաջ ես կողմնակից եմ հիվանդությունների դեղորայքային բուժմանը և միայն խիստ անհրաժեշտության դեպքում եմ դիմում վիրահատության: Օրինակ, ես խստիվ դեմ եմ մանկահասակ երեխաների նշիկների վիրահատմանը, որը համատարած կատարվում էր խորհրդային տարիներին, անկախ նրանից` հիվանդ էին երեխաները, թե ոչ: Տարիներ անց կատարված ուսումնասիրություններով պարզվեց, որ վիրահատված մեծ թվով երեխաների մոտ կան իմունադեֆիցիտային խնդիրներ:

 

Ինչպիսի՞ համագործակցություն է ծավալվում օտարերկրյա մասնագետների հետ` ծանրալսության և խլության բուժման գործում:

 

- Հայաստանում գործում է երկու պետական ծրագիր` խխունջային ներպատվաստման և նորածինների աուդիոլոգիական սկրինինգը, որոնք անցկացվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքում և «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Ի դեպ, այս տարի լրացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ՔԿԱ բաժանմունքի 20 տարին: Ծրագրերի նախաձեռնողներն են առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանն ու Հարություն Քուշկյանը, ինչպես նաև ֆրանսահայ բժիշկների միությունը: Գիտական ղեկավարն է պրոֆեսոր Եղիա Կարապետյանը Փարիզից, որը հանրահայտ Տրուսսո հիվանդանոցի կլինիկայի ղեկավարն է: Սերտորեն համագործակցում ենք ֆրանսիացի գործընկերների հետ: Մեր աշխատակիցները մասնագիտանում և կատարելագործվում են այդ կլինիկայում, որտեղից ստանում ենք նաև բուժսարքավորումներ:

 

 

Համագործակցում ենք նաև այլ երկրների առաջատար մասնագետների հետ: 2004թ. Հայաստանում առաջին անգամ կատարվեցին ականջի խխունջի ներպատվաստումներ` ամերիկացի հայտնի UCLA կլինիկայի ՔԿԱ վիրաբույժ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ: Դա իրականացվեց հայկական միջազգային բժշկական հիմնադրամի ղեկավար Սալպի Ագարակյանի և ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ղեկավարության` պրոֆեսոր Հ. Քուշկյանի ու Ն. Մամիկոնյանի ջանքերի շնորհիվ:

 

Ըստ վիճակագրության, որքա՞ն է լսողության արատներով նորածինների թիվը:

 

- 1000 նորածնից երեքը ունենում են ծանրալսության հետ կապված խնդիրներ:

 

Այժմ իմպլանտների միջոցով կարելի է հաղթահարել այդ բնածին արատները: Որքա՞ն արժե նման միջամտությունը:

 

- Ամենաթանկը հիմնականում իմպլանտներն են, որոնք արտադրվում են COCHLEAR ֆիրմաjի կողմից: Իմպլանտն արժե 16 հազար եվրո:

 

Վատ թիվ չէ...

 

- Ինչպես տեսնում եք, Հայաստանի համար դա հատուկ գին է: Պետության կողմից տրամադրվում է 5 միլիոն 400 հազար դրամ, մոտ 10000 եվրո: Բայց մինչև վիրահատությունը և վիրահատությունից հետո կան փուլեր, որոնք պահանջում են մասնագետների` սուրդոմանկավարժների միջամտությունը: 

 

Կարո՞ղ է, արդյոք, վիրահատված հիվանդը, որն արդեն լսում է, խոսել, հաղորդակցվել շրջապատի հետ և արդյո՞ք Հայաստանում կան որակյալ մասնագետներ:

 

 

- Արդեն կան, նրանք մասնագիտացել են միջազգային տարբեր կենտրոններում և այժմ իրենք են դասընթացների միջոցով նախապատրաստում նոր մասնագետներ: ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի բաժանմունքն այժմ կլինիկական մասնագետներ է պատրաստում, համագործակցելով տարբեր երկրների բուժհաստատությունների հիմնադրամների և այլ կառույցների հետ: Դրանց թվումն են Գերմանիայի Դաշնության DAAD-ը, Ավստրիայի, Իտալիայի, Շվեդիայի հաստատությունները և, իհարկե, աուդիոլոգիայի և պրոթեզավորման ՌԴ ազգային կենտրոնը, որը ղեկավարում է պրոֆեսոր Գեորգի Տավարտկիլաձեն: Հենց այս կենտրոնն օգնեց մեզ իրագործելու վերը նշված երկու ծրագրերը:

 

Միջազգային համաժողովները որքանո՞վ են օգնում մեր մասնագետներին:


 

- Այդ համաժողովները ևս մի միջոց են կուտակված գիտելիքներն ու փորձը գործնականում կիրառելու համար: Այս տարի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցավ քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիայի «Գլխի և պարանոցի վիրաբուժություն և քիթ-կոկորդ-ականջաբանություն» միջազգային ակադեմիայի տարեկան 26-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր Հայկական քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում էին Սլովենիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Շվեդիայից, Ղազախստանից և տարբեր այլ երկրներից ժամանած մասնագետներ: Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին քիթ-կոկորդ-ականջաբանությանը վերաբերող արդիական հարցեր, արծարծվեցին բուժման ժամանակակից մոտեցումները, կարևորվեց փորձի փոխանակումն ու կադրերի պատրաստումը: 

 

Հեղինակ. Ռոզա Եղիազարյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ամուսնական դավաճանություն
Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը...

Ինչու են ներաճում եղունգները
Ինչու են ներաճում եղունգները

Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ